Մաղադանոսը այսօր մեր խոհանոցի անբաժանելի մասն է կազմում։
Սակայն լավ կլինի իմանալ, թե ինչ օգտակար և վնասակար հատկություններ ունի։
Օգտակար հատկությունները
Մաղադանոսը պարունակում է ֆոլաթթուներ, որոնք հույժ անհրաժեշտ են արյան եւ սրտի զարկերակային անոթներին:
Մաղադանոսը խորհուրդ է տրվում հատկապես այն մարդկանց, ովքեր սրտի կաթված են տարել, ինչպես նաև նրանց, ովքեր տառապում են աթերոսկլերոզով եւ սրտանոթային համակարգի այլ հիվանդություններով:
Եթե ամեն օր սննդի մեջ մաղադանոս ներառեք, ապա ձեր օրգանիզմին կմատակարարեք երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, ցինկ։
Այն մեծապես նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:
Մաղադանոսը հանգստացնում է նյարդերը և ազատում անքնությունից:
Վնասակար ազդեցությունը
Մաղադանոսի չափից շատ օգտագործումը կարող է դառնալ գլխացավի, սրտխառնուքի և բացասական այլ ռեակցիաների պատճառ։
Բացի այդ, մաղադանոսն արգելված է միզաքարային հիվանդության, երիկամների և միզապարկի բորբոքման ու հղիության դեպքում: