Գազարը շատ կալորիա և ընդհանրապես ճարպ չի պարունակում: Այն կարող է լրացնել A վիտամինի և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը:

 

 

Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:

 

Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:

 

 

Գազարը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ և պոլիացետիլին, որոնք պաշտպանում են սիրտը: 

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարոտինոիդների օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների հնարավորությունը: 

Բացի բետա կարոտինի հարուստ պաշարից, գազարը նաև պարունակում է ալֆա կարոտին և լուտեին: 

 

 

Գազարի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է սիրտը օքսիդատիվ վնասից, խոլեստերինի մակարդակի բարձրացումից, քանի որ այն պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք արգելում են դառը թթուները:

 
loading...