Նուշը շատ հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, օգտակար ճարպաթթուներով: Այն բարելավում է սրտանոթային համակարգը, պահպանում է տեսողությունը, մաքրում օրգանիզմը, նվազեցնում գլխացավը եւ այլն:
Նուշը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, մագնեզիում և կալցիում։
Վիտամին E-ի և կալցիումի պարունակության շնորհիվ նուշը դառնում է լավագույն միջոցներից մեկը, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև բարձր ճնշումը։
Վիտամին E-ն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, իսկ մագնեզիումը կանխարգելում է սրտի նոպան։
Եթե նուշը թրջեք նոր ուտեք ՝ մի քանի անգամ ավելի մեծ վիտամինային պաշար կհաղորդեք ձեր օրգանիզմին։
Ուշադիր եղեք․ չի կարելի օգտագործել նուշի ոչ հասուն հատիկները, քանի որ կարող է թունավոր լինել։
loading...