Ներկայացնում ենք ինչպես պատրաստել ռեհանի օշարակ, որը ոչ միայն շատ համեղ միջոց է, նատ այնքան օգտակար, որ կվերակենդանացնի ձեզ։
Բաղադրամասեր
Ռեհանի տերևներ - 150 գրամ
Շաքարավազ- 1 կգ
Ջուր- 1,5 բաժակ
Կիտրոնաթթու- 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Ռեհանի տերևները և կիտրոնաթթուն լցրեք մառլայի մեջ և լավ տրորեք։ Վերջում լավ կապեք մառլայի բերանը։
Այնուհետև պատրաստեք շաքարաջուրը:
20 րոպե եփեք կրակի վրա ՝ անընդհատ խառնելով։
Իսկ հետո մառլան դրեք շաքարաջրի մեջ։
Կափարիչով հերմետիկ փակեք եւ տեղափոխեք այն մութ վայր:
Կաթսան լավ փաթաթեկ կտորով, որպեսզի տաք մնա։ Այդպես պետք է թողնեք 1 օր։
Մառլան լավ քամեք, որովհետև ամեն մի կաթւիլը անմահական միջոց է, իսկ մնացուկը կարող եք դեն նետել։
Օշարակը դրեք կրակին, թողեք մինչև եռալը։
Այն լցրեք ապակե տարաների մեջ և հերպետիկ փակեք։
Օգտագործելիս ջրի հետ հարաբերությունը պետք է լինի ՝ 1։10։
Այն իր օգտակար հատկությունների հետ մեկտեղ շատ համեղ հյութ կծառայի։