Կիվին ոչ միայն համեղ միրգ է, նաև օգտակար է առողջության համար, սակայն կան նաև շատ վտանգավոր ազդեցություններ։
Օգտակար հատկությունները
Կիվին վիտամին C- ի մեծ աղբյուր է։
Միջին չափի կիվին պարունակում է 92,7 մգ ասկորբինային թթու: Ինչպես հայտնի է վիտամին С – ն ուժեղ հակաօքսիդանտ է, որը ամրացնում է իմունային համակարգը, խթանում է կոլագեն նյութերի ձևավորմանը օրգանիզմում, նվազեցնում է բորբոքային պրոցեսները:
Կիվի պետք է օգտագործել շաքարախտի դեպքում, քանի որ այն ցածր գլիկեմիկ ինդեքս ունի և միաժամանակ համեղ է։ Միրգը բնական շաքար է պարունակում, սակայն չափավոր քանակությամբ, ինչը չի խաթարում ածխաջրածնային մետաբոլիկ գործընթացները, և անգամ որոշակիորեն օգտակար է դիաբետիկների համար։
Կիվիի բաղադրության մեջ կա լյուտեին։ Այդ նյութը դադարեցնում է տարիքային տեսողական խնդիրները։ Լյուտեինը նաև պաշտպանում է մեր աչքերը ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից։
Վնասակար ազդեցությունը
Չի կարելի չարաշահել կիվին, քանի որ կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։
Կիվին խստիվ հակացուցված է խոցային և ստամոքսի հիվանդությունների դեպքում։