Կարմիր լոբիբ շատ լոբազգիներին պատկանող շատ համեղ ուտեստ է։ Այն նաև համարվում է ամենալավ բնական դեղամիջոցը։
Լոբու մեջ պարունակվող ամինաթթու տրիպտոֆանը նպաստում է երջանկության և առողջ քուն պարգևող հորմոնների արտադրությանը։
Տիրոզինն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների առաջացման համար, իսկ արգինինն ունի ինսուլինանման ազդեցություն։ Արգինինն ավելի շատ է կանաչ լոբու պատիճում։Լոբով պատրաստված ուտեստները օգտակար են տուբերկուլյոզի ժամանակ։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա, լավացնում է արյան կազմը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, սրտի ռիթմի խանգարման դեպքում։
Լոբու մեջ առկա ֆոսֆորը, երկաթը, կալիումը, կալցիումը, նատրիումը, մագնիումը և յոդը այս մթերքը դարձնում են արժեքավոր ռեվմատիզմ ունեցողների և բրոնխյալ ու աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, օժտված է շաքարի մակարդակը նվազեցնելու հատկությամբ։