Ընկույզի մուրաբան շատերիս ամենասիրած մուրաբան է։ Աjն անչափ համեղ և օգտակար։

 

 

 

Ներկայացնում ենք նկույզի մուրաբա պատրաստելու գաղտնիքները, նրբություններն ու բաղադրատոմսը։

Բաղադրամասեր

1 կգ շաքարավազ ՝ 

50 հատ ընկույզնին,

750 մլ ջուր,

0,5 թեյի գդալ աղացած դարչին,

մի քանի հատ մեխակ,

2 հատ հիլ 

 

 

Պատրաստման եղանակը

Կանաչ ընկույզը կլպել, վրան սառը ջուր լցնել և այդպես թողնել 6 օր, ամեն օր 3 անգամ ջուրը փոխել, մինչև որ ընկույզները մուգ գույն ստանան։

 

 

Դրանից հետո ջուրը թափել, իսկ ընկույզները գցել կրաջրի մեջ և պարրերարար խառնելով այդպես թողնել 3 օր։ 

Իսկ կրաջուրը պատրաստել է պետք հետևյալ եղանակով ՝ ՛

 

0,5 կգ չմարած կիրի վրա լցնել 5 լ սաոը ջուր, խաոնել և հետո.քամել մառլայով։

Այնուհետև ընկույզները սառը ջրով լավ լվանալ,ընկույզները պատառաքաղով ծակել ՝ մոտ 10 հատ, նորից սառը ջրով լվանալ, որից հետո գցել եռացող ջրի մեջ, ավելացնելով շիբ (5 լ ջրին 75 գ շիբ):

Ընկույզը 10 րոպե եփել, այնուհետև քամիչով քամել, փոխադրել սառը ջրով ամանի մեջ և երեք ժամ թողնել։

Պատրաստել շաքարի օշարակ։ Տաք օշարակի, մեջ գցել ընկույզը, ավելացնել մեխակ, դարճին, հիլ (մառլայի տոպրակով), եփել, կրակի վրայից վերցնել և մեկ օր այդպես թողնել։ 

 

 

Այդ գործողությունը կրկնել երեք անգամ, որից հետո մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը. ամոքանքով տոպրակը հեռացնել։

loading...