Հնդկաստանում այս բաղադրատոմսով պատրաստված ըմպելիքը դեռ հնագույն ժամանակներից է հայտնի։
Նրանք մինչ օրս պատրաստում և խմում են այն։ Այն շատ մեծ օգուտներ է բերում մարդու օրգանիզմին։
Մաքրում է թույնը օրգանիզմից և աղիներից դուրս շպրտում որդերին։ Ահա պատրաստման եղանակը
Բաղադրամասեր
կես բաժակ կաթ, 150 մլ ջուր,
մեկ շատ փոքր կտոր իմբիր,
1 թեյի գդալ մեղր
3 թեյի գդալ աղացած դարչին,
2 հատիկ մեխակ,
մի պտղունց աղացած քրքում,
1 հատիկ հիլ
Պատրաստման եղանակը
Իմբիրը հնարավորին չափով մանրացրեք և խառնեք հիլի, մեխակի, դարչինի ու քրքումի հետ։ Լավ տրորեք, որպեսզի միատարր զանգված ստացվի։
Ջուրը եռացրեք և համեմունքները լցրեք ջրի մեջ։
Մոտ 2 րոպե եռալուց հետո կարող եք անջատել գազօջախը։
Վերջում ավելացրեք նախօրոք եռացրած կաթը։
Իսկ ըմպելիքը գոլանալուց հետո ավելալցրեք մեղրը։
Խմեք ըմպելիքը օրը 2 անգամ։