Առաջարկոջւմ ենք շատ համեղ բաղադրատոմս ՝ Բրնձով և չամիչով փլավ։

 

 

Պատրաստեք այսպես և այն շատ համեղ կստացվի։

 

Բաղադրամասեր

2 բաժակ բրնձին ՝ 
1 բաժակ չամիչ,
4-5 հատիկ սալորի չիր,
4 ճաշի գդալ կարագ,
աղը և համեմունքները ըստ ճաշակի

 

 

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել, չամիչը գցել կարագի մեջ, խառնել և ավելացնել չիրը:

Մի փոքր այն տապակելուց հետո գազօջախն անջատել։

Բրինձը խաշել, բայց այնքան, որ կիսահում մնա։ Այստեղ շատ կարևոր է, որ ընտրեք ամենորակյալ բրինձը։

Խաշելու ընթացքում համեմեք այն աղով։

Այնուհետև կաթսայի մեջ շերտերով լցրեք բրինձը և չամիչն ու սալորի չիրը, եփել։

 

 

Սա շատ համեղ բաղադրատոմս է, եթե ցանկություն ունեք կարող եք ուտեստին  լավաշ ավելացնել, նախօրոք չամիչի հետ տապակելով։

 
loading...