Այս օրերին շատ եք ձու խաշելու և դա հնարավորություն է տալիս ձեզ ձվի կղևները հավաքել և որպես դեղամիջոց օգտագործեք։
Ձվի կեղևի միջոցով կկարողանանք բուժել վահանաձև գեղձը, կմաքրեք արյունը ու կամրացնեք ոսկորները։
Վահանաձև գեղձի աշխատանքը լավացնելու համար վերցրեք 8 ձվի կճեպ, մաքրեք, չորացրեք և մանրացրեք:
Այնուհետև ավելացրեք 2 կիտրոնի մզված հյութը, խառնեք և մի քանի օրով թողեք մնա սառնարանում:
Երբ ձվի կճեպը քայքայվի՝ կիտրոնի հյութի մեջ ավելացրեք 1լ կոնյակ (կամ այլ ալկոհոլ) և 1կգ մեղր: Թողեք խառնուրդը մնա 7 օր: Այն պետք է խմել օրը 2-4 անգամ, 1ճ/գ՝ ուտելուց հետո:
Իսկ ոսկորները ամրացնելու համար ՝ անհրաժեշտ է պահպանել ձվի կեղեւը, լվանալ, դնել 180 աստիճան ջերմությամբ վառարանի մեջ եւ թողնել 20 րոպե:
Այնուհետ ձվի կեղեւը մանրացնել, եւ կենսաբանական ակտիվ խառնուրդը պատրաստ է: Ձվի կեղեւի փոշին պետք է օգտագործել օրական 2 անգամ մեկ ճաշի գդալ՝ շիլաների կամ կաթնաշոռի հետ միասին: