Բաղադրամասեր
2 հատ միջին չափի իշխան,
թարխուն,
կարագ,
կիտրոն,
ջուր,
աղ,
կարմիր աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Ցանկալի է ընտրեք կարմիր իշխան։
Բայց սովորական իշխանով էլ անչափ համեղ է ստացվում։
Մաքրեք այն, փորոտիքը հանեք և լվացեք։
Կարող եք ինչպես կտրտած, այնպես էլ ամբողջական եփել։
Ձուկը համեմել աղով, պղպեղով և դնել կաթսայի մեջ։
Մի փոքր ջուր լցնել և շատ թույլ կրակի վրա շոգեխաշել։
Ընթացքում ավելացնել նաև թարխունը։
Իսկ ձուկը եփելուց հետո զարդարել թարխունով,կիտրոնով և ցանկության դեպքում սև աղացած պղպեղով։
Իշխանը նաև կարող եք կարտոֆիլով պատրաստել։
loading...