Սա շատ լավ տարբերակ է սպանախը պատրաստելու համար։ Այն նորություն կլինի և բոլորը գոհ կմնան։
Հենց նոր պատրաստեցի և արժանացա հավանության։
Բաղադրամասեր
1 կգ սպանախին ՝
7 հատ ձու,
ձիթայուղ,
կարագ,
աղ,
1/4 հատ կիտրոն,
մի փոքր գլուխ սոխ,
1 պճեղ սխտոր,
մի քանի հատ շամպինիոն սունկ (եթե չեք սիրում կարող եք չճգտագործեք)
Պատրաստման եղանակը
Ինչպես արրդեն գիտենք, պետք է սպանախը լվանալ, մաքրել և աղ արած ջրի մեջ խաշել։
Այդ ընթացքում թավայի մեջ տաքացրեք կարագը և ձիթայուղը։ Ավելացրեք կտրատած սոխն ու սխտորը։ Այնուհետև կտրատած սունկը։
Կիտրոնը լավ ճզմեք, որ ամբողջ հյութը դուրս գա և դա էլ լցրեք սոխառածի վրա։
Սպանախը եփելուն պես հանեք, կտրատեք և լցրեք թավայի մեջ։
Մի քանի րոպեից ձվերը հերթով կոտրեք սպանախի վրա, բայց այնպես, որ հասուն մնա։
Թավան փակեք կապարիչով և սպասեք մինչ պատրաստ լինիելը
Բարի ախորժակ։
Սա իմ իմպրովիզացիան է, որը հուսով եմ կհավանեք և կկիսվեք ձեր ընկերների հետ, ինչպես նաև կսպասեմ ձեր կարծիքը լսելուն։