Կանաչ սոխը մեր սիրելի խոտանույսերից է։ Այն մեզ համար գտված դեղամիջոց է և ունի առողջարար հատկություններ, բայց կխոսենք նաև կանաչ սոխի հակացուցումների մասին։
Սոխի մեջ առկա բաղադրիչներից շատերը նպաստում են օրգանիզմի դանդաղ ծերանալուն և պիրկ մաշկ ունենալուն, բարենպաստ ազդեցույուն է թողնում նույնիսկ ցրտահարված մաշկի վրա:
Կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։
Մարդու օրգանիզմին A վիտամին է հարկավոր ռոդոպսինի գոյացման համար, որը տեսողական պիգմենտ է, հնարավորություն է տալիս աչքի ցանցաթաղանթի ընկալիչներին արձագանքելու լույսին:
Եթե A վիտամինի անբավարարություն է առաջանում, որպես հետևանք զարգանում են հավկուրություն ու տեսողական այլ խանգարումներ, ներառյալ՝ աչքի եղջրաթաղանթի խոց:
Հակացուցումները
Այն հակացուցված է լյարդի, երիկամների և ստամոքս-աղիներ խնդիրներ ունեցողներին։ Հետևյալ խնդիրներ ունեցողները պետք էխորհրդակցեն և բժշկի թույլատվությամբ կանաչ սոխ ուտեն