Գազարով և հավի կրծքամսով շատ համեղ աղցանի բաղադրատոմս։ Այս բաղադրիչներով հրաշալի աղցան կստացվի և հիանալի համադրություն։
Բաղադրամասեր
0,5 կգ հավի կրծքամիս,
0,5 կգ գազար,
2 հատ խաշած ձու,
120 գրամ քամած մածուն,
մի պտղունց կիտրոնի աղ,
անանուխ տերևներ,
մանրացված ընկույզ,
աղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել, այնուհետև անցկացնել քերիչով։
Գազարը կտրատել, հետո անցկացնել քերիչով։
Քերիչով անցկացնել նաև ձուն, կամ շատ մանր կտրատել։
Համեմել աղով, կիտրոնի աղով։
Վերջում լցնել քամած մածունը և լավ խառնել։
Աղցանը զարդարեք անանուխի տերևներով և մանրացված ընկույզով։
Եթե չեք սիրում քամած մածուն, կարող եք մայոնեզ կամ թթվասեր լցնեք կամ առհասարակ ոչինչ։
loading...