Սիրելիներս ես այսօր կներկայացնեմ Միկադոյի բաղադրատոմսը, բայց ոչ սովորական։ Այս բաղադրատոմսը տատիկինս է եղել և երբ այս բաղադրատոմսով եմ պատրաստում միկադոն, բոլորը անկուշտի պես ուտում են։

 

 

Բաղադրամասեր

Խմորի համար ՝ 

 

0,5 կգ թթվասեր,
0,5 կգ ալյուր,
100 գրամ շաքարավազ
200 գրամ կարագ,
5 հատ խոշոր չափի ձվի դեղնուց,
40 գրամ կակաո,
10 գրամ սոդա (2 թեյի գդալ)

Կրեմի համար ՝

Այս բաղադրիչներով պատրաստվող կրեմը ամենահամեղն է ստացվում։

0,5 կգ կարագ,
1 բանկա սովորական խտացրած կաթ,
3 բանկա եփած խտացրած կաթ (ընտրեք ամենալավ որակը),
250 գրամ սև դառը շոկոլադ,

Վրան գեղեցիկ զարդարանք տալու համար ՝ 

2-3 կտոր շոկոլադ

 

Պատրաստման եղանակը

Սոդան լցրեք թթվասերի մեջ և սպասեք մինչ թթվասերը լավ բարձրանա։ Մոտ մեկ ժամի չափով պետք է թողնեք։

 

Ձվի դեղնուցները, շաքարավազը և կարագը լավ հարեք։

Այնուհետև կամաց ավելացրեք նաև արդեն ուռած թթվասերը ՝ սոդայով։

Ավելացրեք նաև կակաոն և ալյուրը։

Պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ Այն բաժանեք 7 հավասար գնդերի։

Գնդերը գրտնակով բարակացրեք և դրեք թավայի մեջ։ Այն դրեք ջեռոցը 180 աստիճանի տակ։

Մինչ միկադոյի խմորի լիստերը թխվեն, պատրաստենք կրեմը։

Կրեմը պատրաստելու համար լավ ահրեք կարագը, այնուհետև ավելացրեք խտացրած կաթերը և շոկոլադը։

Եթե շատ խիտ է ստացվել կրեմը կարող եք 1 ճաի գդալ գոլ ջուր ավելացնեք, բայց ինձ թվում է դրա կարիքը չի լինի։

Խմորի վրա լցրեք կրեմը և հերթականությամբ այդպես բոլոր 7 լիստերը։

Կրեմը նաև կողքերով պատեք։

Վրան էլ քերած շոկալադ շաղ տվեք։

 

 

Ահա մեր սիրելի միկադոյի պատրաստման եղանակը տատիկիս բաղադրատոմսով։

loading...