Ներկայացնում եմ շատ թանկարժեք բաղադրատոմս։ Պասուց տոլմայի պատրաստման եղանակը ՝ մայրիկիս բաղադրատոմսով։

 

 

Բաղադրամասեր

Թթու կաղամբի առողջ տերևներ

100 գրամ կարմիր լոբի,

100 գրամ ձավար,

100 գրամ ոսպ,

100 գրամ սիսեռ,

3 հատ միջին չափի սոխ ,

1 կապ մաղադանոս ,

1 կապ համեմ,

250 գրամ տոմատ,

250 գրամ բուսական յուղ,

Աղը և պեղպեղը ՝ ըստ ճաշակի

 
 

 

Պատրաստման եղանակը

Լոբին և սիսեռը թրջել և թողնել 4-5 ժամ։

Առանձին-առանձին եփել լոբին, սիսեռը և ոսպը։

Երբ այն պատրաստ լինի զգուշությամբ խառնել իրար։

Սոխառած անել և վրան ավելացնել ձվարը։

Այն ավելացնել սիսեռի, լոբու և ոսպի վրան։

Այդ ամենի վրա լցնել նաև տոմատի կեսը։

 

Այդ ամենի վրա ավելացնել կտրատած համեմն ու մաղադանոսը, համեմել աղով և պղպեղով և եփել։

Պատրաստ լինելուց հետո թողնել սառչի։

Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: 

Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացած հատվածը խառնել 1,5 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:

 

 

Եփել մարմանդ կրակի վրա: 

loading...