Չպետք է աչքաթող անենք, երբ որովայնի հատվածում ցավեր ենք ունենում։ Դա վկայում է մի շարք առողջական խնդիրների մասին։

 

 

Ներկայացնում ենք, թե որ հատվածի ցավը ինչ է նշանակում։

 

Պորտից վերև աջ կողմի ցավը հիմնականում կապված է լեղապարկի ու լյարդի հիվանդությունների հետ, կարող է նաև հաստ աղու խնդիր լինել:
 

 


Աջ ստորին կեսում՝ կանանց մոտ կարող է լինել ձվարանի բորբոքում, արտարգանդային հղիություն, ցիստիտ, իսկ դրանից մի փոքր վերև՝ զստափոսի շրջանում` սուր ապենդիցիտ, քիչ վերև՝ երիկամ և միզածորանում քարի առկայության խնդիր:

 

Ձախից վերին հատվածը դարձյալ միզածորանային և երիկամային, հաստ աղու սիգմայաձև հատվածի ախտաբանություն, դեպի միջին գիծ՝ ենթաստամոքսային գեղձի և ստամոքսային ու հաստ աղու խնդիրներ:

 

 

Որոշ դեպքերում ցավերը ճառագայթում են ախտաբանական օջախից բավականին հեռու:

Եղեք առողջ և ժամանակին բուժումը կատարեք։

loading...