Դդումը դիետիկ լավագույն բույսերից է: Քրոնիկ եւ սուր նեֆրիտի (երիկամների տարբեր հիվանդությունների) դեպքում խորհուրդ է տրվում այն ընդգրկել ամենօրյա սննդակարգի մեջ:
Թարմ բուսահյութը շատ օգտակար է քրոնիկ փորկապության, միզամուղ համակարգի բորբոքումների, երիկամային անբավարարության, հեմորոյի եւ նյարդային խանգարումների դեպքում:
Այն օրգանիզմը մաքրում է աղերից եւ ջրից` չվնասելով երիկամային թաղանթը: Հազվագյուտ վիտամին T-ի քանակությունը նպաստում է ծանր սննդի մարսողականությանը, արագացնում է փոխանակության պրոցեսները եւ պայքարում ճարպակալման, ավելորդ քաշի դեմ:
Ինչպես դդումի օգնությամբ վերացնել բարձր խոլեստերինն ու շաքարը
Բաղադրամասեր
100 գ դդում
Կես բաժակ ջուր
Կարող եք ավելացնել մեկ հազար և կանաչ խնձոր: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել տարբեր համեմունքներ:
Պատրաստման եղանակը
Մաքրեք դդումը և մանր կտրատեք:
Ջրի հետ այն հարեք բլենդերում, մինչև համասեռ զանգված ստանաք:
Ամեն առավոտ խմեք նախաճաշելուց 15-20 րոպե առաջ:
Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա մեկ ամիս: