Շուտով ամառ է և արդեն այսպես ասած լոլիկի սեզոնն է։ Մենք կխոսենք այս բանջարեղենւի օգտակար և վնասակար հատկությունների մասին, ինչպես նաև ՝ խիստ հակացուցումների։
Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, A և C վիտամիններ, ինչպես նաև մի շարք հակաօքսիդանտներ։ Լոլիկները նաև հարուստ են խնձորաթթվով ու կիտրոնաթթվով, որոնք օգնում են ազատվել սրտանոթային և մարսողական համակարգերի հետ կապված խնդիրներից:
A և C վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգն ու բարելավում ընդհանուր ինքնազգացողությունը:
Լոլիկի մեջ առկա քրոմը, կալիումը եւ В վիտամինը նվազեցնում են «վնասակար» խոլեստերինի քանակը արյան մեջ եւ կայունացում են նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նպաստելով սրտի ու սրտանոթային համակարգի գործունեությանը։ Լոլիկը նաեւ կանխում է շաքարի քանակի ավելացումը արյան մեջ, եւ հենց այդ պատճառով այն պետք է ներառվի շաքարախտով հիվանդ մարդկանց սննդակարգի մեջ։
Լոլիկը ճնշում է բակտերիաների աճն ու տարածումը
Լոլիկը ճնշում է բակտերիաների աճն ու տարածումը, այդպիսով նախազգուշացնելով մի շարք հիվանդությունների՝ այդ թվում բազմաթիվ սնկային հիվանդությունների եւ տարբեր վարակների առաջացման մասին։ Նաեւ համարվում է, որ լոլիկը կարող է կանխել ստամոքսի նեխման եւ խմորման գործընթացները, որոնք կարող են շատ վտանգավոր լինել մարդու առողջության համար։
Լոլիկը կանխում է քաղցկեղային հիվանդությունների զարգացումը։
Լոլիկը վնասակար է երիկամային հիվանդություններ ունեցողներին։
Իսկ լոլիկի հյութը կարող է վնասակար ազդեցություն թողնել լյարդի վրա, բարձրչ ճնշում ունեցողներին, ինչպես նաև աղիքային բարդ հիվանդությունների ժամանակ։
Այն խստիվ հակացուցված է լեղապարկում քարեր ունեցողներին, որովհետև լոլիկը խցանում է լեղուղիները։