կարկադեով թեյ շատերս ենք խմում և շատ ենք սիրում։ Սակայն պետք է իմանանք դրա օգտակար և վնասակար հատկությունները։ Այն ինչպես որ շատ օգտակար է, այնպես էլ ունի խիստ հակացուցում։
Նախ նշենք, որ կարկադեով թեյը պետք է ճիշտ պատրաստել։ 1 բաժակ ջրին ՝ 1 թեյի գդալից ոչ ավել կարկադե։ Այն 10 րոպե պետք է թրմվի։
Կարկադե եթե շատ լցնեք, այն կբարձրացնի ճնշումը, սակայ 1 թեյի գդալ լցնելով այն կկարգավորի բարձր ճնշումը։
Կարկադեն պարունակում է C վիտամին։ Այն լավացնում է տեսողությունը և լավ ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա։
Այն պաշտպանում է ենթաստամոքսային գեղձը և դրական ազդեցություն է ունենում բարձր խոլեստերին ունեցողների համար։ Այն վնասակար է ատամներին։
Կարկադեով թեյը խիստ հակացուված է մինչև 1,5 տարեկան երեխաներին, խոցով հիվանդներին և լեղապարկի մեջ քարեր ունեցողներին։
Այն հակացուցված է նաև վարդից և գունավոր մթերքներից ալերգիա ունեցողներին։