ՊԱՏԻՃԱՎՈՐ ՏԱՔԴԵՂ
Պատիճավոր տաքդեղը մորմաղգիների ընտանիքին պատկանող բույս է։ 
Կերակըի մեջ օգտագործվում է դրա պըտուղը՝ պատիճը։ 
Դա իր մեջ պարունակում է հատուկ ալկալոիդ՝ կապսաիցին, որը տաքդեղին տայիս է այրող կծու համ։ 

 


Տաքդեղը լայնորեն մշակվում է ՍՍՌՄ-ի հարավային շրջաններում։ 
Կանաչ տաքդեղի պատիճները գործածվում են աղը դնելու, թթու գնելու, լցոնելու, աղցանների համար և այլն, 
իսկ չորացրածված ձևով (կարմիր պղպեղ)՝ հայկական շատ կերակրատեսակներ պատրաստելիս։

Հայաստանում աճում են պատիճավոր տաքդեղի հետևյալ տեսակները՝
բուլղարական 070 և 079՝ միջին չափի պտուղներով, դրանց երկարությունը 8,4-ից մինչև 10 սմ է, լայնությունը' 4—4,4 սմ։ 
Բուլղարական 070 տեսակի պտուդները կանաչ են իսկ 079 - ինը՝ բաց կանաչ։ 
Բիոլոգիական հասունացման ժամանակը երկու տեսակն էլ լավ կարմրում են։ 

 


Պտուղների պատերի հաստությունը 3-4 մմ է։ 
Այդ տեսակների պատիճավոր տաքդեղը քաղցր է և հյութալի , 
օգտագործվում է աղցանների և այլ կերակրատեսակների համար,
ինչպես և պահածոների արդյունաբերության մեջ։
Անհատական բանջարանոցներում լայնորեն տարածված է կծու տաքդեղը, որի պտուղները երկարավուն, սուր և կոնաձև են։ 
Կծու տաքդեղը թարմ վիճակում գործածվում է որպես աղցանների և այլ կերակրատեսակների համեմունք։

loading...