Արդեն ամառ է և կեռասի սեզոնը բացված է։ Գրեթե բոլորս էլ շատ ենք սիրում այս միրգը։ Այն շատ համեղ է և ունի օգտակար հատկություններ։
Կեռասը նաև ունի վնասակար ազդեցություն։ Այն վնասակար է ստամոքսի խոցի ժամանակ և աղիքային լուրջ խնդիրների դեպքում։
Կեռասը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։
Իսկ հիմա խոսենք կեռասի օգտակար հատկությունների մասին։
Կեռասն ունի միզամուղ հատկություն, որի շնորհիվ թեթեւացնում է վիճակն այտուցների ժամանակ։
Կեռասի պտուղները եւ հյութը կանոնավորում են երիկամների եւ լյարդի աշխատանքը, օգտակար են արթրիտի, հոդատապի, ռեւմատիզմի դեպքում։
Կեռասի մուգ կարմիր պտուղները հատկապես նպաստում են արյունատար անոթների պատերի ամրացմանը, որի շնորհիվ օգտակար են հիպերտոնիայով եւ աթերոսկլերոզով հիվանդներին։
Կեռասն նաև մեծ քանակությամբ յոդ է պարունակում. որն օգտակար է հատկապես վահանաձև գեղձի առողջության համար:
Մեծ քանակությամբ երկաթն էլ կեռասը նախընտրելի է դարձնում սակավարյունության պարագայում:
Կեռասը ցավազրկող ազդեցություն ունի` հզոր բուսական հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ: Վիտամիններից բացի, կեռասում շաքար է պարունակվում, ավելի ճիշտ` գլյուկոզա, որն արագ ածխաջրածին է համարվում: