Ցավոք՝ այսօր շատ է տարածված այս հիվանդությունը, որը պատճառում է ցավ և անհարմարավետության զգացմունք։
Առկա դեղամիջոցները հիմնականում ունենում են ժամանակավոր ազդեցություն։
Այս բույսը, որը աճում է կարելի է ասել շատերի տանը ունակ է բուժել թութքը։
Բույսի անունը Կրասուլա է այն ավելի շատ հայտնի է Տոլստյանկա անվամբ։
Պետք է տերևի վրա մի քանի կտրվածք անել և դնել այն ախտահարված հատվածին:
Բույսը անմիջապես կմեղմի տհաճ զգացողությունները:
Սակայն պետք է հիշել, որ անհրաժեշտ է շատ զգույշ լինել և չչարաշահել այս բույսը:
Բանն այն է, որ գերդոզավորման դեպքում կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, փորլուծություն և մի շարք այլ տհաճ խնդիրներ:
Բացի այդ, առողջական լուրջ խնդիրների ու ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: