Շնչառական ուղղիների խնդիրները հանդես են գալիս շատ տհաճ երևույթներով, որոնցից ամենատարածվածը դա հազն է։

Այս պարզ և մատչելի միջոցը օգնում է ազատվել հազից, մաքրել բրոնխները լորձից և ունենալ առողջ շնչառություն։

 

Բաղադրամասեր

1 կգ կարմիր սոխ,

1 կգ շաքարավազ,

4 հատ կիտրոն,

3 լիտր ջուր,

14 ճ.գ. բնական տնական մեղր:

 

Պատրաստման եղանակը

Մետաղյա տարրայի մեջ տաքացնել շաքարավազը՝ ոչ շատ ուժեղ կրակի վրա և անընդհատ խառնելով:

Սոխը մանր կտրատել և ավելացնել շաքարավազին: Մի փոքր տապակել և ավելացնել ջուրը:

Խառնուրդը եռացնել այնքան, որ ավելացրած ջրի 1/3 մասը գոլորշիանա:

 

 

Խառնուրդը թողնել, որ սառի, այնուհետև ավելացնել մեղրը, կիտրոններից քամված հյութն ու լավ խառնել:

Ստացված զանգվածը թրմել ամբողջ գիշեր, այնուհետև քամել և լցնել ապակյա շշի մեջ:

loading...