Ոլոռ հիմնականում աղցանների մեջ ենք հանդիպում, սակայն նաև ոլոռով հիանալի ուտեստներ ենք նաև պատրաստում։
Սակայն կարևոր է իմանալ ոլոռի օգտակար հատկությունների մասին, ինչպես նաև շատ կարևոր է իմանալ ոլոռի վտանգավոր ազդեցության մասին։
Ոլոռն պարունակում է А, Е և В վիտամիններ, ֆոսֆոր, երկաթ, յոդ, մագնեզիում և նատրիում: Ոլոռը դասվում է այն օգտակար մթերքների շարքին, որոնք դրական կերպով են ազդում սիրտ-անոթային համակարգի վրա։
Նաև ոլոռ պետք է օգտագործեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նիհարել և պայքարում են ճարպակալման դեմ։
Ոլոռը նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։ Ոլոռը նաև օգտակար է մաշկին և մազերին։
Իսկ հիմա նշենք, թե ում է ոլոռը հակացուցված։
Նախ նշենք, որ ոլոռ չպետք է օգտագործեն ստամոքսաղիքային բորբոքային հիվանդություններ ունեցողները։ Այն վտանգավոր է։
Իսկ ոլոռը խիստ հակացուցված է արյան բարձր մակարդելիության դեպքում։ Ոլոռը վտանգավոր է նաև օգտագործել նեֆրիտի ժամանակ։