Շատ կանայք ցելյուլիտի պատճառով դառնում են անվստահ և չեն կարողանում իրենց իսկ ցանկացած հագուստը հագնել։
Ուրախացնեմ ձեզ ՝ հնարավոր է վերացնել ցելյուլիտը ՝ կոճապղպեղի միջոցով։
Այն օգնել է անձամբ ինձ և խորհուրդ կտամ դուք էլ փորձեք այս հրաշալի միջոցը և ազատվեք այդ խնդրից։
Ցելյուլիտի ոչ մի հետ չի մնա։ Պատրաստեք կոճապղպեղով այս բաղադրատոմսը և քսեք ցելյուլիտային հատվածներին։
Բաղադրամասեր
1 փոքր կտոր կոճապղպեղ,
2 ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ (վաճառում են սուպերմարկետներում),
1 կտոր կտրատած նարինջ,
կես բաժակ ձիթապտղի յուղ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Կոճապղպեղը անցկացրեք քերիչով և լավ մանրացրեք։
Վրան ճզմեք նարնջի կտորը և ուշադիր եղեք, որ մեկ ճաշի գդալ հյութ դուրս գա (մեկ ճաշի գդալից ավելին խորհուրդ չի տրվում)։
Այնուհետև այդ ամենին խառնեք ձիթապտղի յուղն ու շագանակագույն շաքարավազը և լավ խառնեք ու սպասեք 1 ժամից ավելին, որպեսզի բաղադրիչները լավ լուծվեն միմյանց մեջ։
Տվյալ զանգվածը քսեք ցելյուլիտային հատվածներին և լավ մերսեք։ 25 րոպե անց կարող եք լվանալ այդ հատվածները։
Տվյալ պրոցեդուրան հաճախակի անելով կնկատեք, որ ցելյուլիտն անհետացել է և անգամ հետք չի մնացել։