Շատերի մոտ կա այս խնդիրը, ճաքաց ձեռքեր, որոնց պատճառը կարող է լինել արտաքին ազդեցությունը։

Այս խնդրի դեմ պայքարելու համար առաջարկում ենք հետևյալ շատ պարզ և օրիգինալ միջոցը։

 

Բաղադրամասեր

1 լ տաք ջուր,

2 ճ․գ աղ,

1 հատ ձվի դեղնուց,

1 ճ․գ մեղր,

1 ճ․գ բուսական յուղ։

 

 

 

Պատրաստման եղանակը

Տաք ջրի մեջ խառնել աղը և ձեռքերը 10 րոպեով դնել մեջը։

Մինչ պրոցեդուրան սկսելը, խառնել նաև ձուն, մեղրը և բուսական յուղը։

Աղաջրից ձեռքերը հանել և առանց չորացնելու վրան քսել քսուկը։

Թողնել 20 րոպե և լվանալ տաք հոսող ջրի տակ։

Կրկնել 3-4 օր և դուք չեք ճանաչի ձեր ձեռքերը։

loading...