Մինչ կխոսենք նռան օգտակարության մասին, նշենք, որ նուռը ունի հակացուցումներ և վտանգավոր ազդեցություն օրգանիզմի վրա։

 

 

Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://utest.am/hy/post/11422

Նուռը այնքան օգտակար է, որ իր մեջ պարունակում է C, E, P, ինչպես նաև B խմբի (B6, B12) վիտամիններ, հանքանյութեր՝ կալիում, կալցիում, մագնիում, յոդ, երկաթ, կրեմնիում, ֆոսֆոր, նատրիում և այլն։ Նռան բաղադրության մեջ են մտնում՝ շաքար (ֆրուկտոզա, գլյուկոզա), օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն), ֆիտոնցիդներ, ազոտային նյութեր և այլն։ 

 

 

Իսկ նռան այս օգտակար հատկությունը կստիպի ձեզ ամեն օր նուռ ուտեք և կանոնավոր կերպով։

Նուռը հատկապես օգտակար է սրտանոթային հիվանդությունների դեպքում։ Կարգավորում է զարկերակային ճնշումը, նպաստում հեմոգլոբինի և էրիթրոցիտների ակտիվ սինթեզին։ Այդ պատճառով նռան հյութը հաճախ են նշանակում անեմիայի, ցածր հեմոգլոբինի դեպքում, ինչպես նաև հիվանդություններից և վիրահատություններից հետո վերականգնման շրջանում ընդհանուր թուլության համար։

 

 

Տարեցների համար հոյակապ պրոֆիլակտիկ միջոց է սրտի և անոթների հիվանդությունների դեմ։ Բացի այդ, նուռն իջեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, ուստի ցուցված է շաքարային դիաբետ ունեցողներին։

loading...