Կաղամբի օգտակար հատկությունների մասին բազմիցս ենք խոսել։ Մինչ անդրադառնալը այս թեմային եկեք նշենք, թե ում է հակացուցված օգտագործել կաղամբ։
Եթե վահանագեղձի հիվանդություններ ունեք, ապա կաղամբ կամ կաղամբի հյութն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Նման դեպքերում այս բանջարեղենը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա:
Իսկ հիմա եկեք նշենք այն օգտակար հատկությունները, որոնց մասին կխոսենք։ Կաղամբն ու կաղամբի հյութը հիանալի ազդեցություն ունեն բարձր խոլեստերինի, քաղցկեղի և խոցային հիվանդությունների դեպքում։
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն հիվանդների մոտ, ովքեր կաղամբի սմուզի են խմել, իջել է վատ խոլեստերինի մակարդակը:
Իսկ ինչ վերաբերում է քաղցկեղին ՝ մեծ քանակությամբ կաղամբ օգտագործելով՝ կկարողանաք իջեցնել կրծքագեղձի քաղցկեղ ունենալու ռիսկը: Այդ իսկ պատճառով, կաղամբը հրաշք մթերքներից է, որոնք կանխարգելում են քաղցեղը:
Նշենք նաև որ, կաղամբի հյութը համարվում է անվնաս և արդյունավետ միջոց, որը բուժում է խոցերը: Այն պարունակում է L-գլյուտամին, S-մեթիլմեթ, հեֆարնատ, գլյոկոզինոլաթ, որոնք լավացնում են ստամոքսի պաշտպանական ֆունկցիան: