Հաշվի առնելով սուրճի օգտագործման հաճախականությունը՝ արդեն մի քանի տասնամյակ գիտնականներն ուսումնասիրում են սուրճի՝ մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունը։
Սուրճում պարունակվող կոֆեինը նպաստում է անոթային ճնշման բարձրացմանը։ Սուրճն օժտված է միզամուղ հատկությամբ։ Ուստի այն կօգնի նրանց, ովքեր անոթային ցածր ճնշման ֆոնին այտուցներ են ունենում։
Իսկ հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմնի հետ սուրճ խմելուց 20 րոպե հետո։
Նախ նշենք, որ սուրճ խմելուց 10 րոպե հետո կոֆեինը թափանցում է արյունատար համակարգ, ինչ արդյունքում արագանում է սրտի աշխատանքը, և բարձրանում է արյան ճնշումը։
Իսկ 20 րոպե հետո մենք սկսում ենք ավելի զգոն և կենտրոնացած զգալ։ Ավելի հեշտ է դառնում որոշումներ կայացնելը և խնդիրներ լուծելը։ Բացի այդ՝ կոֆեինը օգնում է նվազեցնել հոգնածությունը և թարմանալ։