Այո, այսքան ժամանակ դեռևս այսքան համեղ կաղամբով տոլմա չէի համտեսել ՝ լինելով 68 տարեկան։
Այստեղ գաղտնիքը բաղադրաասերի մեջ է, որը կներկայացնեմ ձեզ։
300 գրամ տավարի փափկասմին ՝
150 գրամ յուղով խոզի փափկամիս,
50 գրամ թարմ գառան միս ՝ ոչ յուղոտ,
25 գրամ բրինձ,
100 գ գլուխ սոխ,
100 գրամ լոլիկի մածուկ (տոմատ),
50 գրամ կարագ,
100 գրամ սալորի չիր,
ռեհան,
ուրց,
համեմ,
աղ,
պղպեղ,
մի պտղունց օսլա
Այստեղ գաղտնիքը կայանում է 3 տեսակի մսի մեջ, որը միասին շատ համեղ համ է հաղորդում տոլմային։ Ինչպես նաև ուրցի արկայությունը, որը կոտրում է գառան մսի հոտը և անուշ բույր է հաղորդում ֆարշին։
Հարկավոր է աղալ խոզի, տավարի և գառան միսը ՝ 2 անգամ։
Աղացած մսին ավելացնել կիսաեփ բրինձ, աղացած գլուխ սոխը, աղ, պղպեղ, համեմ,ուրց, ռեհան:
Դրանից հետո խճողակը լավ հարել: Այնուհետև խճողակին ավելացնել օսլան և կրկին լավ հարել։
Կաղամբը գցել եռացող աղ արած ջրի մեջ և 10 րոպե եփել։
Կաղամբը կիսաեփ վիճակում լցնել քամիչը և, երբ ջուրը քամվի, բաժանել աոանձին տերևների: Տերևները փռել սեղանին, կոպիտ մասերը դանակով կտրել։
Դրանից հետո տերևների մեջ փաթաթել խճողակը։
պատրաստի տոլման մատուցել սալորի չրի հետ։ Այն անուշ բույր և գեղեցկություն կհաղորդի իկաղամբին։