Խնձորն առավել օգտագործվող մրգերից է։ Իր օգտակարության մասին միշտ էլ խոսել ենք։ Խնձորի մեջ կա C վիտամին։ Տարատեսակ ուսումնասիրությունները պարզել են, որ օրական գոնե 1 խնձոր ուտող մարդկանց մոտ ցածր է, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակը և, ընդհակառակը, բարձր է լավ խոլեստերինի մակարդակը։

 


Այսպիսով, այդ մարդկանց մոտ նվազում է անոթների պատերին նստվածք լինելու վտանգը, ինչն Էլ աթերոսկլերոզի առաջացման, արյան զարկերակային բարձր ճնշման և ինֆարկտի զարգացման պատճառն է։ 

 

Սակայն մի շարք ուսումնասիրություններ և փորձեր ցույց են տվել, որ խնձորը լավագույն միջոցն է ստամոքսի խնդիրների դեմ։

Խնձորի օգնությամբ կարող ենք մաքրել ստամոքսը, ազատվել այրոցից և նիհարել։ Անհրաժեշտ է ՝

 

Բաղադրամասեր

4 հատ միջին չափի խնձորին ՝ 

1 հատ վարունգ,

1 հատ արքայախնձոր,

ալոե վերայի մեծ տերև,

նարնջի հյութ

 

 

Պատրաստման եղանակը

Նախ և առաջ լավ լվացեք մթերքները և կտրատեք։ Խնձորն ու վարունգը կտրատեք մանր խորանարդերի ՝ առանց կեղևը հեռացնելու, որովհետև հենց կեղևի մեջ կան մի շարք օգտակար նյութեր։

 

 

Այնուհետև ալոե վեռայի միջուկը հանել կեղևից և ճզմել, ինչպես նաև արքայախնձորը մաքրել և կտրատել խորանարդաձև։

Ավելացրեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և մանրացրեք մինչև միատարր զանգված ստանալը, եթե ըմպելիքը ստացվի խիտ, ապա ավելացրեք մի փոքր ջուր ։

Վերջում պատրաստված խառնուրդին ավելացրեք նարնջի հյութ՝ ըստ ճաշակի։

 

Օգտագործման եղանակը

Պետ է այս հյութից ամեն առավոտ ՝ դատարկ ստամոքսին խմել այն։

1 շաբաթ հետո կնկատեք դրական փոփոխություններ։

loading...